Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսի բոլոր ախտանիշներն ունեմ, 10 օր է ջերմում եմ, չեն թեստավորում. քաղաքացի

Կորոնավիրուսի բոլոր ախտանիշներն ունեմ, 10 օր է ջերմում եմ, չեն թեստավորում. քաղաքացի

12

Tert.am-ի հետ զրույցում քաղաքացին պատմել է, որ արդեն տասը օր է ջերմում է, տանը մեծահասակ սկեսուրս է ապրում, ով նույնպես հիվանդ է, կորոնավիրուսի բոլոր ախտանիշներն ունի, գրանցված եմ «Մեդլայն»֊ում, չեն թեստավորում, շտապօգնության բրիգադը պատշաճ օգնություն չի ցուցաբերում:

Տիկին Ստեփանյանը պատմել է, որ երեք անգամ շտապօգնություն են հրավիրել, միայն առաջին այցի ժամանակ է բժիշկը ներարկում արել, մյուս երկու անգամվա ընթացքում օգնություն չի ցուցաբերվել, և քանի որ բժիշկները կասկածել են, որ կորոնավիրուս ունի, պացիենտին չեն մոտեցել։

«Այնուհետև այցելել եմ «Մեդլայն», որտեղ և գրանցված եմ, թերապևտն ասաց՝ վիճակդ նորմալ է, սակայն վերադարձել եմ տուն և վիճակս կտրուկ վատացել է, հիմա էլ ինձ վատ եմ զգում։ Երեկ էլ գնացել եմ «Մեդլայն», որպեսզի թեստավորեն, սակայն ասացին, որ այսօր ժամը իննին գնամ, գնացել եմ ու թեստ չկար։ Ասացին՝ վարորդը գնացել է թեստ բերի, մինչև հիմա բերում է, չկա թեստ։ Այնտեղ ուշագնաց եղա, սակայն քանի որ բժիշկը կաակածում է, որ կորոնավիրուսակիր եմ, ասել է՝ պատուհանը բացեք, թոզ մաքուր օդ գա»,- ասել է տիկին Ստեփանյանը։

Նա հայտնել է, որ «Մեդլայնից» վերադարձել է տուն ու շտապօգնություն հրավիրել, որը ժամանել է 3 ժամ անց։

«Այնուհետև ամուսինս զանգահարեց Առողջապահության նախարարության թեժ գիծ, սակայն ոչինչ չփոխվեց»։ Կինը նմանօրինակ անտարբերության համար մեղադրում է կառավարությանը և Արսեն Թորոսյանին, ասել է, որ կդիմի մասնավոր բժշակական կենտրոն՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար։