Գլխավոր Նորություններ «Ամոթ քեզ Նիկոլ, հազար ամոթ… դու գրող-մրողից, գործ տվողից եւ ժուլկությունից այն...

«Ամոթ քեզ Նիկոլ, հազար ամոթ… դու գրող-մրողից, գործ տվողից եւ ժուլկությունից այն կողմ չանցար․․.»

244

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամոթ քեզ Նիկոլ, հազար ամոթ…

Իրականում չեմ զարմանում, որովհետեւ տեսել եմ թերթիդ աշխատանքը տարիներ շարունակ, երբ մարդու վրայով հանիրավի անցնում էիր, մարդու արժանապատվության անմեղության կանխավարկածի վրայով էիր անցնում, երբ թերթիդ առաջին էջում շարունակաբար «լուսաբանում» էիր մի քստմնելի, զզվելի «իմֆորմացիա», դեռ էդ օրերից եւ դեռ դրանից առաջ քեզնից զզվեցի եւ, եթե անկեղծ, ապա ԱԺ դահլիճում լինելդ էլ քո կյանքում ոչինչ չփոխեց, մնացիր նույն մանր-ժուլիկ գրող-մրողը, չեմ ուզում ասել՝ լրագրողը, ժուռնալիստը, խմբագիրը, քանզի դրանք վեհ բառեր են, վեհ գաղափարներ եւ հոյակապ մասնագիտություններ․․.

Իսկ դու գրող-մրողից, գործ տվողից եւ ժուլկությունից այն կողմ չանցար․․. Հիմա էլ իբր վարչապետ ես, հա, խելքիդ ձյուն գա, երեխաների նկարներ ես դնում, հա՞, բա որ էդ երեխայի մայրը կամ հայրը գան ու քեզ ինչ-որ պետք է ասեն ու անեն․.․

Չգիտեմ՝ իրենք ինչ կանեն, բայց ես ասում եմ, ահա՝ դու պիտի գնաս, եւ պիտի պատասխան տաս քո բոլոր հանցագործությունների համար․․. Ուրիշների, քաղաքացիների նկարները տարածելը, վատ բաներ մրոտելը պատժելի հանցանք է, էս էլ իմացիր, ու գնա հաշվի, թե շուտով, երբ կգնաս, քանի հանցանքի համար ես պատասխան տալու․․. Չդարձար, էլի, մարդ չդարձար․․․»: