Գլխավոր Նորություններ Թուրքական գործարանում 80 տոննա հեղուկ պողպատ է թափվել

Թուրքական գործարանում 80 տոննա հեղուկ պողպատ է թափվել

98

Թուրքիայի արևմտյան շրջանում գտնվող պողպատաձուլական գործարանում 80 տոննա հեղուկ պողպատ է թափվել, ինչի հետևանքով 11 մարդ տուժել է:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել Իզմիր նահանգի Ալիագա շրջանի Habaş պողպատաձուլական գործարանում: Արտադրական գոտում շուրջ 80 տոննա հեղուկ պողպատ է թափվել:

11 տուժած աշխատակիցներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: Մյուսներին բուժօգնություն է ցուցադրվել տեղում: