Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսի հայտնվելու մեջ մարդկությունն է մեղավոր

Կորոնավիրուսի հայտնվելու մեջ մարդկությունն է մեղավոր

14

Հայտնի բրիտանացի պրիմատաբան եւ ՄԱԿ խաղաղության դեսպան Ջեյն Հուդոլը կարծում է, որ COVID-19-ի առաջացման պատճառը բնական պաշարների չափազանց շատ շահագործումն է եւ կենսաբանական տեսակների բնակության գոտիների ոչնչացումը։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը պայմաններ է ստեղծում հիվանդությունների տարածման համար կենդանիների շրջանում, որոնք հետագայում վարակում են մարդկանց, Եվրամնիության երկու լիազորների հետ առցանց-հանդիպմանը հայտարարել է նա։

«Մենք ինքներս ոգեկոչեցինք այն՝ կենդանիների եւ բնության հանդեպ լիակատար անհարգալից վերաբերմունքի պատճառով», – ասել է Հուդոլը: «Վայրի կենդանիների եւ տնային անասունների նկատմամբ մեր անհարգալից վերաբերմունքը ստեղծել է մի իրավիճակ, երբ հիվանդությունը կարող է փոխանցվել մարդկանց»,- հայտնում է HighTech+-ը: Նրա կարծիքով՝ մարդիկ պետք է անհապաղ հրաժարվեն արդյունաբերական միջոցներով կենդանիներ բամացնելուց, դադարեցնեն բնական միջավայրի ոչնչացումը՝ հիվանդությունների եւ կլիմայի աղետների նոր բռնկումների ռիսկի պատճառով, ինչպես նաեւ հակաբիոտիկների հանդեպ կայուն գերբակտերիաների առաջացման պատճառով, գրում է Guardian-ը: «Եթե մենք չսկսկսենք այլ կերպ գործել, ապա դատապարտված ենք»,- կանխատեսել է նա: «Մեզ շատ չի մնացել, եթե շարունակենք ապրել ինչպես նախկինում»:

ԵՄ ներկայացուցիչներն աջակցել են Հուդոլին եւ մտահոգություն հայտնել՝ կապված գյուղատնտեսության անընդունելի եւ ոչ էթիկ պրակտիկայի հետ: «Մենք մշտապես կաջակցենք կայուն անասնաբուծությանը՝ որպես այլընտրանք արդյունաբերական ինտենսիվ պրակտիկային»,- ասել է ԵՄ ագրոկուլտուրայի հարցերով լիազոր Յանուշ Վոյցեխովսկին: Կորոնավիրուսի եւ բնական ռեսուրսների շահագործման միջեւ կապի հետ կապված մտահոգությունն աճում է: Բնապահպանների 18 խումբ միավորվել է՝ դադարեցնելու վայրի կենդանիների առեւտուրը, որոնց օգտագործում են ավանդական բժշկության համար եւ այլ նպատակներով: Նրանք մտադիր են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին խնդրել գլոբալ արգելք նախաձեռնել վայրի կենդանիների վաճառքի նկատմամբ:

Չնայած արգելքին՝ այդ շուկան մնում է շրջանառության առումով երրորդը՝ մարդկանց եւ թմրանյութերի վաճառքից հետո: Վայրի կենդանիների օրինական առեւտուրը գնահատվում է տարեկան 7-23 մլրդ դոլարի չափով: