Գլխավոր Նորություններ Քննարկել ենք նաև տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը. Նիկոլ Փաշինյան (VIDEO)

Քննարկել ենք նաև տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը. Նիկոլ Փաշինյան (VIDEO)

111

Մեր հետագա անելիքների մասով մենք քննարկել ենք մի քանի սցենարներ: Ես չեմ ուզում թաքցնել, որ քննարկել ենք նաև տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը, ինչպես նաև պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակները: Այդ քննարկումների համատեքստում ես՝ ինքս, ներդաշնակ չեմ որոշումների որևէ մեկի կապակցությամբ: Մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ելնում են այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համաճարակի մեր գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. «Սակայն հարցն այն է, որ դա հիմնավորող ու ապացուցող որևէ տվյալ չկա: Որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, ոչ թե հոկտեմբերին, դեկտեմբերին, կամ 2021-ի փետրվարին»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ անորոշությունները շատ են:

Վարչապետի խոսքերով իրական լուծումն անհատական վարքագծի փոփոխությունն է. «Ենթադրենք ինչ-որ հրաշքով կորոնավիրուսի համավարակի ցուցանիշը Հայաստանում դարձել է զրո: Սակայն աշխարհում այն գոյություն ունի, ուստի, եթե անհատական վարքագիծ չփոխվի, այն պահին, երբ մենք բացվենք, պոտենցիալ վարակված մարդիկ գալու են Հայաստան ու մենք ամեն ինչ սկսելու ենք զրոյից»: