Գլխավոր Նորություններ Պարետատան նիստը բուռն է եղել․ կլինի՞ տոտալ արգելափակում կամ պարետային ժամ․ Փաշինյանը...

Պարետատան նիստը բուռն է եղել․ կլինի՞ տոտալ արգելափակում կամ պարետային ժամ․ Փաշինյանը հայտնեց, թե ինչ որոշում են կայացրել

1543

Պարետատան՝ այսօր տեղի ունեցած նիստում շատ բուռն քննարկում է տեղի ունեցել, խոսքը մեր հետագա անելիքների մասին է: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում և տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասը արգելելու տարբերակները: Քննարկումների համատեքստում ես ինքս ներդաշնակ չեմ՝ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ, որովհետև պիտի համոզված լինենք, որ դրանք կլուծեն մեր խնդիրները: Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով, անորոշությունները շատ են: Եվ ես շարունակում եմ հավատալ իմ պատկերացրած հիմնական լուծմանը, որ իրականության փոփոխությունն, այնուամենայնիվ, անհատական վարքագծի փոփոխությունն է: Ենթադրենք՝ այսօր վարչական լծակներով կորոնավիրուսի համավարակի ցուցանիշը ՀՀ-ում դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի, և եթե անհատական վարքագծի և հակահամաճարակային կանոնների պահպանման կուլտուրա չլինի, և երբ բացվեվք աշխարհի առաջ, պոտենցիալ վարակվածները կգան ՀՀ, և ամեն ինչ կսկսվի նորից»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ իր պատկերացումը հետևյալն է. մենք իրար հետ միասին պիտի կարողանանք այս խնդիրը լուծել մեր անհատական վարքագծի զանգվածային փոփոխություններով. «Ես հավատում եմ ՀՀ քաղաքացուն, հավատում եմ մեզնից յուրաքանչյուրին»:

Վարչապետը նաև նշեց, որ այն, որ պարետային ժամ սահմանելու և սահմանափակումների մասին որոշում այսօր չկա, դա դեռևս չի նշանակում, որ վաղը չեն կարող փոխել որոշումը: «Եվ եթե Հայաստանում, որտեղ ինձ համար անակնկալ կերպով բացահայտեցինք, որ կա ընդհատակյա կյանք, սկսած ընդհատակյա հարսանիքներից, վերջին զանգերից, խնջույքներից, այլ ռեժիմներում էլ այդ ընդհատակյա կյանքը կարող է շարունակվել նույն տրամաբանությամբ և մենք ունենանք նույն խնդիրները»,-ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ մեր իրավիճակը շարունակում  մնալ ծանր և առայժմ դեռ ծանրանում է: 

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Ճեպազրույց պարետատան նիստից հետո։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 5 июня 2020 г.