Հունիսի 6-ին ժամը 11:00-ի դրությամբ COVID-19 վիրուսով վարակվածության 547 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 207-ը. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 12364-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվել է ընդհանուր 3720 քաղաքացի, փաստացի բուժվում է 8385-ը, բացասական թեստերի թիվը 66674 է, մահացածների թիվը՝ 190, մահվան ելքեր այլ պատճառով՝ 69: