Գլխավոր Նորություններ Ավտովթար Վայոց Ձորի մարզում. կա 4 վիրավո

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. կա 4 վիրավո

155

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ, մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 22-ամյա Էրիկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121 և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Սմբատյանի վարած ВАЗ 2103 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Սմբատյանը, նրա ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Արմեն Խուդոյանը, ВАЗ 2121-ի ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 49-ամյա Լևոն Համբարձումյանն ու 47-ամյա Արեգա Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Է. Համբարձումյանը ծառայում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասում, իսկ վիրավորներից Լ. Համբարձումյանը աշխատում է Արցախի Հանրապետության Մոշխմհատ գյուղի գյուղապետարանում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրկայքում: