
Բարսելոնայի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է կատալոնական ակումբում տիրող իրավիճակի մասին։
«Բարսելոնան հիանալի թիմ է, որտեղ խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը՝ Մեսսին։Մի անգամ լսել եմ, որ Բարսելոնան պարտվում է Վալվերդեի և Կոուտինյոի պատճառով և հաղթում է Մեսսիի շնորհիվ։ Դա անհարգալից վերաբերմունք է թիմի և մարզչական անձնակազմի նկատմամբ»,-ասել է Ռոնալդոն։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Մեսսինմասնակցել է 47 հանդիպման, դարձել 48 գոլի հեղինակ։