Գլխավոր Նորություններ ՀՐԱՏԱՊ. Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել

ՀՐԱՏԱՊ. Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել

137

Հունիսի 7-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Կիևյան կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացին նետվել է կամրջից։

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ-ում։