Գլխավոր Նորություններ ՀՐԱՏԱՊ. Պարետը նոր որոշում է ստորագրել. կասեցում` տարբեր ոլորտներում

ՀՐԱՏԱՊ. Պարետը նոր որոշում է ստորագրել. կասեցում` տարբեր ոլորտներում

325

Պարետի որոշմամբ մի քանի տնտեսվարողի գործունեությունը դադարեցվել է: Հայկական միասնական հարթակն է սա տեղեկացնում: «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։

Պարետի որոշմամբ` այսօր ևս կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։

Կասեցումները տարբեր ոլորտներում են՝ սպասարկում, առևտուր, գեղեցկության կենտրոններ, ատամնաբուժական կլինիկաներ, բանկեր, փոստային բաժանմունքներ և այլն։ Վերջիններս կասեցման ժամանակահատվածում պարտավոր են վերացնել թերությունները, այլապես կհաջորդեն վարչական առավել խիստ միջոցներ»,- գրված է հարթակի «Ֆեյսբուքի» էջում:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/577705106507893/?v=577705106507893