Սոչիում արտակարգ իրավիճակի նախազգուշացում է տրվել շոգի պատճառով. նախալեռնային գոտում 37 աստիճան տաքություն է սպասվում՝ ըստ Ցելսիուսի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի վարչակազմին:
«Արտակարգ նախազգուշացում: Առաջիկա ժամերին Սոչիի նախալեռնային գոտում ուժեղ շոգ է ակնկալվում: Օդի ջերմաստիճանը տեղ-տեղ կհասնի + 37 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի»,- ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԻՆ շրջանային վարչության տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասում 4-րդ կարգի բարձր հրդեհավտանգ իրավիճակ է դիտվում: