Գլխավոր Նորություններ Facebook-ի համահիմնադիրն առաջարկել է սոցկայքը «մասնատել»

Facebook-ի համահիմնադիրն առաջարկել է սոցկայքը «մասնատել»

115

Facebook սոցիալական ցանցի համահիմնադիր Քրիս Հյուզը ԱՄՆ իշխանություններին դիմել է այդ սոցիալական կայքը «մասնատելու» առաջարկով: Газета-ի փոխանցմամբ՝ նա այս մասին գրել է The New York Times պարբերականի իր սյունակում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ասել է, որ ներկայում գործող Facebook-ը բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին ինքն ու Ցուկերբերգը պատկերացնում էին, երբ միասին նախագծում էին կայքը՝ Հարվարդի համալսարանի իրենց աշխատասենյակում: Իր խոսքերով՝ սոցցանցն այժմ ահռելի չափեր ու ազդեցություն է ձեռք բերել, իսկ դրա գլխավոր տնօրենը պատասխանատվություն չի վերցնում իր վրա:

Նա նաև հայտարարել է, որ դեռևս շարունակում է Ցուկերբերգին իր ընկերը համարել՝ ընդգծելով, որ ընկերների կարծիքները կարող են տարբերվել: