Գլխավոր Նորություններ Ռուսաստանը բացում է սահմանները

Ռուսաստանը բացում է սահմանները

6768

Ռուսաստանը մասամբ կբացի սահմանները՝ թույլ տալով երկրից դուրս գալ աշխատանքի, ուսման, բուժման ու հարազատների խնամելու համար. այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստան մուտք գործել կթույլատրվի այն օտարերկրացիներին, ովքեր պատրաստվում են բուժման կամ մոտ հարազատներին խնամելու համար:

Միշուստինը հայտնել է, որ ստորագրել է կառավարության համապատասխան հրամանը: