Գլխավոր Նորություններ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը նոր պետ ունի․ Ով է նա

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը նոր պետ ունի․ Ով է նա

87

Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 8-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ 5 տարի ժամկետով նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»:

Ծնվել է 1970թ. հունվարի 6-ին Իջևան քաղաքում:

1976-1985թթ. սովորել է Իջևանի N5 միջնակարգ դպրոցում:

1985-1986թթ. սովորել և ավարտել է ք.Երևանի N147 միջնակարգ դպրոցը:

1988-1990թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող:

1990-1993թթ. մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը:

1996-1997թթ. սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ:

1998-2001թթ. սովորել և ոսկե մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:

2008-2010թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

1993-2007թթ. զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:

2007-2008թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

2010-2012թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

ՀՀ Նախագահի 2012թ. ապրիլի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:

ՀՀ Նախագահի 2015թ. հունվարի 21-ի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

ՀՀ Նախագահի 2016թ. հուլիսի 7-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:

Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը և զորամիավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «ՀՀ զինված ուժերի 20 տարի» մեդալներով, ինչպես նաև ՀՀ Վարչապետի հուշամեդալով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: