Գլխավոր Նորություններ «Նիկոլը կձերբակալի Ծառուկյանին, Վանեցյանին, Սերժ Սարգսյանին, նա այլընտրանք չունի». Հայկ Նահապետյան

«Նիկոլը կձերբակալի Ծառուկյանին, Վանեցյանին, Սերժ Սարգսյանին, նա այլընտրանք չունի». Հայկ Նահապետյան

192

Pastinfo.am-ը գրում է.
Քաղաքական հեղինակավոր բոլոր ուժերը պետք է համախմբվեն։ Կառավարման ոլորտում այս որակի ձախողումներ թույլ տված իշխանությունների դեմ երկրորդ կարծիք չկա,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Անդրադառնալով երկրում վերջին օրերի լարված ներքաղաքական իրադարձություններին՝ պարոն Նահապետյանը նկատել է. «Ասեմ ավելին՝ եթե օր առաջ այդ միավորումը տեղի չունենա, որովհետև Փաշինյան Նիկոլն իր քայլերն արդեն հաշվարկել է և նրան այս պահին հետ են պահում միայն ներքին վախերը, ապա նա սկսելու է առաջին հերթին վարկաբեկել քաղաքական ռեսուրսներին տիրապետող ուժերին, այնուհետև մասսայական ձերբակալությունները։ Նա կձերբակալի Ծառուկյանին, Վանեցյանին, Սերժ Սարգսյանին, որովհետև այս պահին նա այլևս որևէ այլընտրանք չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։