Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«..այսօր Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է շատ լավ ընկեր, շատ լավ մարդ ու շատ լավ մանկական վիրաբույժ, արտակարգ ամուսին և հայր Մելիք Սիմոնի Ռոստոմյանը…Մելիքը երկար տարիներ աշխատել է առաջին մանկական հիվանդանոցում որպես մանկական վիրաբույժ, մանկական վիրաբուժության բաժնի վարիչ: Խորը ցավակցություններ Կարինեին, որդիներին, բարեկամներին, մեզ՝ իր ընկերներին և ամբողջ մանկաբուժական հանրությանը…….Հանգչիր խաղաղությամբ, իմ լավ ընկեր….»: