Գլխավոր Նորություններ «Ժամանակ». Վարչապետին անվստահություն չեն հայտնի. Ինչ է ակնկալում ԲՀԿ-ն

«Ժամանակ». Վարչապետին անվստահություն չեն հայտնի. Ինչ է ակնկալում ԲՀԿ-ն

183

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած երեկ հայտարարվեց, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարվել է, թե կուսակցությունը պահանջում է, որ լինեն հրաժարականներ, սակայն ԲՀԿ մեր աղբյուրը նշեց, որ կոնկրետ գործողություններ այդ պահանջին հասնելու համար չեն իրականացվելու:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն նախաձեռնի վարչապետին անվստահություն հայտնելու հարց, մեր աղբյուրը նշեց, որ նման հարց իրենց օրակարգում չկա: «Մենք ընդամենը արձանագրում ենք, որ դժգոհ ենք կառավարության գործունեությունից, և անկալում ենք, որ իշխանությունները իրենք որոշակի հետևություններ կանեն»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: