Գլխավոր Նորություններ Ուշադրություն. 36 ժամով ջուր չի լինելու

Ուշադրություն. 36 ժամով ջուր չի լինելու

329

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 10.00-ից մինչև հունիսի 12-ը՝ ժամը 22.00-ն, կդադարեցվի Արարատի մարզի  Արգավանդ, Գեղանիստ, Խաչփար, Ազատաշեն, Գետափնյա, Նորաբաց, Այնթապ գյուղերի և Նոր Խարբերդ գյուղի Զոնալ-կայան թաղամասի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 10-ին՝ ժամը 09.00-18.00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի և Լուսառատ գյուղերի ջրամատակարարումը: