Գլխավոր Նորություններ 183 նոր հաստիք. պատգամավորի առաջարկությամբ աշխատատեղեր կստեղծվեն

183 նոր հաստիք. պատգամավորի առաջարկությամբ աշխատատեղեր կստեղծվեն

14

Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Դավթյանը հեղինակել էր օրենսդրական նախագիծ, որով նախատեսում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարել: Այժմ այդ օրենքի համաձայն, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար: Այժմ պատգամավորը ցանկանում է ամրագրել, որ «Առաջին ատյանի յուրաքանչյուր դատավոր ունի 2 օգնական եւ գործավար, վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական եւ գործավար:»: Ընդ որում,  այս փոփոխության հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում նախատեսվում է ծախսերի ավելացում՝ առավելագույնը առաջին ատյանի դատավորների նոր՝ 183 օգնականների հաստիքների ձեւավորման չափով:

Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորը նկատում է, որ այս փոփոխությունը պայմանավորված է դատավորների ծանրաբեռնվածությամբ: Մասնավորապես, 2013 թվականի ընթացքում ստացվել է 4039 քրեական գործ, 2014 թվականի ընթացքում ստացվել է 4021 քրեական գործ, 2015 թվականի ընթացքում ստացվել է 4476 քրեական գործ, 2016 թվականի ընթացքում ստացվել է 4599 քրեական գործ, 2017 թվականի ընթացքում ստացվել է 5027 քրեական գործ, 2018 թվականի ընթացքում ստացվել է 4844 քրեական գործ։ 2013 թվականի ընթացքում ստացվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին վերաբերող 20.794 միջնորդություն, 2014 թվականի ընթացքում ստացվել է 21.150, 2015 թվականի ընթացքում ստացվել է 20.551, 2016 թվականի ընթացքում ստացվել է 21.322, 2017 թվականի ընթացքում ստացվել է 23.382, 2018 թվականի ընթացքում ստացվել 26.192:

Իսկ օրինակ Վարչական դատարանում 2013 թվականի ընթացքում ստացվել է 24.893 վարչական գործ, 2014 թվականի ընթացքում ստացվել է 16.897 վարչական գործ, 2015 թվականի ընթացքում ստացվել է 13.233 վարչական գործ, 2016 թվականի ընթացքում ստացվել է 16.552 վարչական գործ, 2017 թվականի ընթացքում ստացվել է 23.095 վարչական գործ, 2018 թվականի ընթացքում ստացվել է 21.719 վարչական գործ: