
Բարսելոնան 5 մլն եվրո բոնուս կվճարի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի համար, որն անցյալ տարվա հունվարին է թիմ եկել։ Այս մասին հայտնում է Liverpool Echo-ն։
Աղբյուրի տեղեկություններով, 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը 123 մլն եվրո է արժեցել կատալոնական ակումբին, սակայն այս թիվը վերջնական չէ, քանի որ գործարքում նաև 42 մլն եվրոյի բոնուսներ են ներառված։
5 մլն եվրո կապտանռնագույնները ստիպված կլինեն փոխանցել կարմիրների հաշվեհամարին, քանի որ բրազիլացու հետ համատեղ հասել են ՉԼ-ի կիսաեզրափակիչ։
Բացի այդ, որոշ ԶԼՄ-ներ հաղորդում էին, որ Բարսելոնայի՝ ՉԼ-ի եզրափակիչ դուրս գալու դեպքում մերսիսայդյան ակումբը կատալոնական ակումբից ևս 6 մլն եվրո բոնուս կստանար։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Լիվերպուլն ավելի ուժեղ գտնվեց Բարսելոնայից (0-3, 4-0):
ԼԻՎԵՐՊՈւԼ-ԲԱՐՍԱ՝ 4-0