Գլխավոր Սպորտ Պաշտոնական․ «Շալկե 04» նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական․ «Շալկե 04» նոր գլխավոր մարզիչ ունի

124

Armsport-ը գրում է.

«Շալկե 04»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դավիդ Վագները, որի վերջին աշխատավայրը «Հադերսֆիլդ Թաունն» էր։ Այս մասին հաղորդում է գելզենկիրխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

47-ամյա մասնագետն աշխատանքը սկսելու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Կողմերը եռամյա պայմանագիր են կնքել։

«Շալկե 04»-ի սպորտային տնօրեն Յոհեն Շնայդերն այս առիթով իր մեկնաբանությունն է տվել․

«Ուրախ ենք, որ կարողացել ենք համաձայնության հասնել Դավիդ Վագների հետ։ Նա հիանալի համապատասխանում է մեր բոլոր պահանջներին»,- ասել է Շնայդերը։

Հիշեցնենք, որ մարտին «Շալկեի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Դոմենիկո Տեդեսկոն, որի պարտականությունները սկսել էր կատարել Հուբ Սթիվենսը։

Հավելենք, որ 1995-97 թվականներին Վագները հանդես է եկել «Շալկե 04»-ի կազմում ՝ մասնակցելով 36 հանդիպման և դառնալով 3 գոլի հեղինակ։