Գլխավոր Նորություններ Սարսափելի է, երբ աչքիդ առաջ հիվանդները շնչահեղձ են լինում. բժիշկ

Սարսափելի է, երբ աչքիդ առաջ հիվանդները շնչահեղձ են լինում. բժիշկ

116

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժական հարցերի գծով  փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով ծանր հիվանդների բուժման թեմային:

«Հիվանդն ընդունվում է հիվանդանոց որոշակի ցուցանիշներով, որոնք բնորոշ չեն առավել ծանր հիվանդներին և կարճ ժամանակ անց ի հայտ է գալիս շնչահեղձությունը, տագնապի զգացողությունը, օդի պակասը: Այդ ամենը հանգեցնում է անկառավարելի վիճակի: Բառիս բուն իմաստով, աչքիդ առաջ կորոնավիրուսով հիվանդները սկսում են շնչահեղձ լինել: Մենք կիրառում ենք շնչառական ապարատներ նման հիվանդների համար: Ցավոք, հիվանդությունն ընթանում է անկառավարելի: Ես՝ որպես ռազմական բժիշկ, այս իրավիճակը գնահատում եմ պատերազմ, սա պատերազմ է, որտեղ մեր բուժհաստատությունները վերածվել են մարտի դաշտերի,-ասաց Պետրոս Մանուկյանը: