ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում հանրահավաք է տեղի ունեցել ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի հուշարձանի բացման կապակցությամբ:Ռ
Ինչպես գրում է Lenta.ru-ն, միջոցառումն ընդգրկված չի եղել Հաղթանակի օրվա տոնակատարության համընդհանուր քաղաքային ծրագրում:
Քաղաքապետ և Կոմունիստական կուսակցության մարզային կոմիտեի քարտուղար Անատոլի Լոկոտը հայտարարել է, որ, պահպանելով այն մարդու անունը, որը ղեկավարել է երկիրն ու բանակը Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ռուսները կատարում են իրենց պարտքը նախնիների նկատմամբ:
Նրա խոսքով՝ հուշարձանի տեղադրման նախաձեռնությունն ամբողջովին պատկանում է Նովոսիբիրսկի բնակիչներին:

