Գլխավոր Նորություններ (VIDEO) Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է դառնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը....

(VIDEO) Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է դառնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը. Նիկոլ Փաշինյան

26

Ցավոք սրտի, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է դառնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



«Պետք է արձանագրել, որ մեր ռազմավարութունը հետևյալն է. անընդհատ խստացնել և ապահովվել հակահամաճարակային կանոնների պահպանումը, և դա ենք դիտում որպես կորոնավիրուսի վարակի թվերի անկման հիմնական միջոց: Այսօրվա մեր 100 տոկոսանոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո: Այսինքն՝ այսօր տեսնում ենք մեր՝ մեկ շաբաթ առաջվա կարգապահության մակարդակը:

Էլի ուզում եմ մեր քաղաքացիներին կոչ անել պահել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Վարակման դեպքերի 95 տոկոսը կամ դիմակ չկրելու, կամ սոցիալական հեռավորութուն չպահպանելու, կամ էլ ձեռքերը չախտահանելու հետևանք է», – նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց՝ բազմաթիվ դեպքերում վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների կամ ընդհատակյա հարսանիքների ժամանակ հակահամաճարակային կաոնները չպահպանելն է:

«Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն պատժիչ գործողություններ, բայց մենք հավատում ենք, որ դրական դինամիկան ազգաբնակչության հետ մեր երկխոսության հետևանք է», –  ասաց Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 566-ով, մահացել՝ 23 մարդ: