Գլխավոր Նորություններ Վրաստանը բժիշկների խումբ կուղարկի Հայաստան

Վրաստանը բժիշկների խումբ կուղարկի Հայաստան

33

Վրաստանը կօգնի Հայաստանին և վրացի բժիշկներ կգործուղի՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելու համար։ Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստին։

Նա նշել է, որ որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը:

Նրա խոսքով, Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը:

«Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք, մեր հարևան երկրներում, վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում եմ Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաև առողջապահության և էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարները։ Մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունն անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք, պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է Գախարիան: