Գլխավոր Նորություններ «Ավելի լավ, թող դիմակով լինեն՝ չեն ճանաչի նկարվելիս». վարչապետը կատակեց

«Ավելի լավ, թող դիմակով լինեն՝ չեն ճանաչի նկարվելիս». վարչապետը կատակեց

4

Այսօր կառավարության նիստին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրեց բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները:

Այդ նախագծով սահամանվում է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում՝ բջջային հավելվածում, գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում: «Բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտու դուրս գալ, կանգառի կայանման կանոնները խախտել, լուսացույցի ազդանշանի չենթարկվել տրանսպոտրային միջոցից աղբ նետել և այլն»,-ասաց ոստիկանապետը՝ նշելով, որ բջջային հավելվածը հասանելի կլինի ՀՀ-ում մշտապես բնակվող անձանց համար:

Վարչապետն առաջարկեց հավելվածով արձանագրվող խախտումներին ավելացնել մեքենայում դիմակ չկրելը:

«Դիմակ չկրելու խախտումն ո՞ւմ կողմից է արձանագրվում»,-հարցրեց նա: Պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դա ոստիկանությունն է արձանագրում:

Վարչապետ հետաքրքրվեց, թե ավտոմեքենայի մեջ մեկից ավելի անձի առկայության պարագայում, պատասխանատվությունն ո՞ւմ վրա է՝ անձի՞, թե՞ վարորդի. ոստիկանապետն ասաց, որ վարորդի:

Վարչապետը հարց ուղղեց. «Եթե տեսախցիկը նկարեց, որ մեքենայում առանց դիմակի անձ կա, մեքենայի համարը գրվեց, ի՞նչ խնդիր կա. վարորդին տուգանում են դրա համար»: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ եթե անձին կոնկրետ ժամի, կոնկրետ վայրում տեսանկարահանում են, իր վերաբերյալ տեղեկություններ են հավաքում, դա անձնական տվյալների միանշանակ մշակում է, և հենց այդ համաչափությունը հաշվի առնելով՝ այնպիսի իրավախախտումներն են արձանագրվում, որոնք հնարավորինս քիչ անձնական տվյալների մշակում են ենթադրում: Ըստ Բադասյանի՝ կոնկրետ ժամի, կոնկրետ վայրում անձնական տվյալներ հավաքելը խնդրահարույց է: Վարչապետն արձագանքեց կատակելով. «Ավելի լավ, թող դիմակով լինեն՝ չեն ճանաչի նկարվելիս. ինչ հարաբերությունների մեջ էլ որ լինեն: Դա ևս մեկ խթան է, որպեսզի հակահամաճարակային կանոնները պահպանեն: Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում և չեն ուզում, որ իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է կրել դեմքը ամուր փակող դիմակներ: Ապակիները մգեցնելու կարիք էլ չի լինի»,- ասաց նա՝ առաջարկելով բջջային հավելվածի ցանկում ավելացնել նաև ավտոմեքենայում 2-ից ավելի մարդ լինելու դեպքում՝ դիմակ չկրելու դեպքը:

Ն. Փաշինյանն առաջարկեց կարգավորումներում փոփոխություն անել և մեքենայում անձի դիմակ չկրելու պատասխանատվությունը դնել միայն վարորդի վրա: