Գլխավոր Նորություններ Որքան ունեցվածք ունի Գագիկ Ծառուկյանը

Որքան ունեցվածք ունի Գագիկ Ծառուկյանը

2628

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձանոժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց 2019 թվականի հայտարարագրերը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2019-ին հայտարարագրել է 25 անուն անշարժ գույք։

Ըստ Ծառուկյանի հայտարարագրի՝ 2019-ի վերջում նա տիրապետել է 17 տրանսպորտային միջոցի, այդ թվում՝ 3 հատ «Ռոլս Ռոյս», «Ռենջ Ռովեր», « Բենթլի» և այլ ավտոմեքենաներ։ 54 ընկերությունում Ծառուկյանն ունի բաժնետոմսեր։ 2019-ի ավարտին Ծառուկյանի բանկային հաշվին առկա է 116 հազար 690 դրամ, 10 մլն 126 հազար դոլար, և 10 հազար 753 եվրո։ ԲՀԿ առաջնորդի կանխիկ միջոցները կազմում են 675 մլն 500 հզար դրամ, 167 մլն, 750 հազար դրամ և 29 մլն 401 հազար եվրո։ Հայտարարագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ cpcarmenia.am կայքում։