Գլխավոր Նորություններ Արսեն Թորոսյանը վատ լուրեր է հայտնում

Արսեն Թորոսյանը վատ լուրեր է հայտնում

843

Երեկ արձանագրված դեպքերի թիվը հասել է 566-ի’ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի, սա բացարձակ թվով իհարկե նշանակալի աճ է, սակայն պետք է փաստենք նաև, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել։

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Թորոսյանը նշեց, որ արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն, դրական նոր թեստերի տոկոսը ընդհանուր թեստերի մեջ մոտավորապես նույնն է՝ 25 տոկոս՝  նախկին օրվա 24 տոկոսի համեմատ։ Ընդգծելով, որ սա կարևոր ցուցանիշ է, սակայն կարևոր է նաև բացարձակ թիվը սպասարկումի տեսանկյունից։

«Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն՝ մահճակալային ֆոնդի տեսանկյունից։ Ունեցել ենք մոտ 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար։ Եվ ամենակարևոր ցուցանիշը, որին վերջին օրերին անդրադառնում ենք, դա հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է. առավոտյան ժամը 9-ի դրությամբ մենք ունենք ընդամները 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի, որից ընդամենը 4-նն է տանը, մնացածը այլ հիվանդանոցներում են, որոնք պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ»,- ասաց Թորոսյանը։

Անդրադառնալով իրավիճակին՝ Թորոսյանը նշեց, որ այն շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը կոմպեսացվում է իրենց հնարավորությունների աճով։