Գլխավոր Նորություններ Ոստիկանի մեքենայով մարդկանց վրաերթի տեսանյութը հայտնվել է համացանցում

Ոստիկանի մեքենայով մարդկանց վրաերթի տեսանյութը հայտնվել է համացանցում

61

Տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Վորոնեժում ռուս ոստիկանի վարած մեքենան վրաերթի ենթարկել 3 հետիոտնի: Տեսանյութը հրապարակել է РИА Новости-ն: Վթարից հետո վարորդը ձերբակալվել է:

Վթարը տեղի է ունեցել հունիսի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 19: 25-ին, Լենինսկի Պրոսպեկտում:

Նախնական տվյալներով՝ ոստիկանը կորցրել է կառավարումը, դուրս եկել մայթեզրից և վրաերթի ենթարկել երեք մարդու:

Նրանցից մեկը մահացել է ստացած վնասվածքներից: Եվս երկու կին վերակենդանացման բաժանմունքում է: Վարորդը հարբած չի եղել: Վթարի հավանական պատճառներից են մեքենայի անսարքությունը և մեկ այլ մեքենայի բախումից խուսափելը: