Գլխավոր Նորություններ ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով. Փաշինյան

ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով. Փաշինյան

120

Մեր կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանումը բերելու է կորոնավիրուսով վարակվելու դեպքերի զրոյացման, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեր կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակն արդյունքներ է բերում 7-ից 14 օր հետո, որովհետև հիվանդության ինկուբացիոն շրջանն այդքան է», – ասաց նա։

Վարչապետը նշեց՝ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որում որոշում կկայացվի արտակարգ դրության ռեժիմի երկարացման վերաբերյալ. այն կերկարացվի ևս մեկ ամսով։