Գլխավոր Սպորտ Էմերին առաջին մարզիչն է, որը կարողանում է 4 անգամ դուրս գալ ԵԼ-ի...

Էմերին առաջին մարզիչն է, որը կարողանում է 4 անգամ դուրս գալ ԵԼ-ի եզրափակիչ

141

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Արսենալը 4-2 հաշվով հաղթեց Վալենսիային և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ փուլ։

Ունայ Էմերին դարձավ առաջին մարզիչը, որին հաջողվում է 2 տարբեր թիմերի հետ դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլ։

Իսպանացի մասնագետը 4-րդ անգամ է կարողանում թիմին հասցնել մրցաշարի եզրափակիչ փուլ, ավելին՝ քան որևէ այլ մարզիչ պատմության մեջ։ 2014-ից 2016 թվականներին նա կարողացել է Սևիլիայիհետ 3 անգամ նվաճել Եվրոպա լիգայի տիտղոսը։

Էմերին առաջին մրցաշրջանն է անցկացնում Արսենալի գլխավոր մարզչի պաշտոնում։ Նա լոնդոնյան ակումբը գլխավորել է 2018 թվականի մայիսից։

ԱՐՍԵՆԱԼ – ՎԱԼԵՆՍԻԱ (ԸՆԴՀԱՆՈւՐ ՀԱՇԻՎԸ՝ 7-4)