«Գահերի խաղը» ֆիլմաշարի աստղ Էմիլիա Քլարկը նկարահանվել է Լոս Անջելեսի Gloss Flaunt Magazine-ի թարմ թողարկման համար: Բրիտանացի դերասանուհուն գայթակղիչ կեցվածքով լուսանկարել է նյույորքցի հայտնի լուսանկարիչ Օլիվյա Մալոնը:
Հոլիվուդյան գեղեցկուհին մարմնագույն թափանցիկ տոպով է և սպիտակ կիսաշրջազգեստով, որը համալրել է Bottega Veneta-ի նոր հավաքածուի սև գոտիով:
Կերպարն ամբողջացնում է Bulgari Sacred Serpenti հավաքածուի օձաձև վզնոցը։


