Հունիսի 12-ին ժամը 11:00-ի դրությամբ COVID-19 վիրուսով վարակվածության 612 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 173-ը. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 15281-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվել է ընդհանուր 5639 քաղաքացի, փաստացի բուժվում է 9298-ը, բացասական թեստերի թիվը 77686 է, մահացածների թիվը՝ 258, մահվան ելքեր այլ պատճառով՝ 86: