Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում բուժօգնությունն ուշացնելու պատճառով կա մահացության մեկ դեպք, ևս երկու մահացության դեպք արձանագրվել է, քանի որ պացիենտները չեն գտնվել ռեանիմացիայում:
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը, դիմելով վարչապետին հարցրել է, թեարդյո՞ք քայլեր ձեռնարկվելու են տեղի ունեցածի մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար:
Փաշինյանը հայտարարեց, որ աշխարհի գերզարգացած երկրներում դեպք է եղել, երբ մարդուն չեն կարողացել հիվանդանոցից ներս տանել, տարել են հիվանդանոցի մոտակա զբոսայգի, որևէ ծառի տակ, որևէ նստարանի վրա պառկեցրել, և մարդն այդպես մահացել է.
«Այդ երկրներում նման շեշտադրում չեք գտնի՝ արդյո՞ք պատրաստվում են հետաքննություն անել ու մեղավորների պատժել»:
Վերոնշյալ դեպքի մեղավորը ոչ միայն առողջապահական համակարգն ու մենք են, այլ նաև հարազատները, ովքեր ուշ են տեղեկացրել այդ մասին, ասել է վարչապետը։