Գլխավոր Նորություններ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային թիվ, մահվան՝ 11 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային թիվ, մահվան՝ 11 նոր դեպք

405

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16004-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 264 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունիսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 91 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 355-ի։ Մեկ օրում առողջացածների թիվը 442 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6081, փաստացի բուժվողներինը՝ 9568: Մեկ օրում թեստավորվել է 2444 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 80 130 քաղաքացի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: