Գլխավոր Մամուլ «Հրապարակ». Դա կլինի մեր դիվանագիտական ծառայությունների խոր ֆիասկոն. Է. Մարուքյանը՝ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում...

«Հրապարակ». Դա կլինի մեր դիվանագիտական ծառայությունների խոր ֆիասկոն. Է. Մարուքյանը՝ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում Արցախին առնչվող սկզբունքները չներառելու մասին

106

«Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին Բրյուսելում մասնակցելու է ԵՄ հարևանության ծրագրի 10-ամյակի հոբելյանական նիստին, որի շրջանակներում սպասվում է, որ կնքվելու է ԵՄ-Ադրբեջան համապարփակ համաձայնագիրը: Հայաստանյան փորձագիտական շրջանակները լուրջ անհանգստություն ունեն, որ համաձայնագրի պրեամբուլայում չեն նշվի ղարաբաղյան խնդրին առնչվող հելսինկյան 3 կարևորագույն սկզբունքները, ինչն առկա է Հայաստանի հետ կնքված համաձայնագրում։

ԱԺ ուժերից «Լուսավոր Հայաստանն» ունի՞ նման մտահոգություն, Դուք այդ կողմերում «կռված» եք՝ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Որքանով որ ինձ է հասանելի, որքանով ես հետևում եմ այդ գործընթացին` կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն, բրյուսելյան դեսպանատունը, դիվանագիտական կորպուսը պետք է որ լրջագույն աշխատանք տարած լինեն, որ համաձայնագրերում Արցախին վերաբերող դրույթները չտարբերվեն, իսկ թե վերջնական տարբերակում տարբերվում են, թե ոչ` ինֆորմացիայի չեմ տիրապետում»: 

Կարծում եք, որ նման աշխատանքներ տարվե՞լ են հայկական կողմից, որովհետև ձայն-ծպտուն այդ առնչությամբ չկա։ «Հիմնականում նման աշխատանքները լուռ են տարվում»: Իսկ եթե իրականանան փորձագետների կասկածները… «Հույս ունեմ, որ այդպես չի լինի, հակառակ դեպքում դա կլինի մեր դիվանագիտական ծառայությունների խոր ֆիասկոն»»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: