Գլխավոր Նորություններ ԱԱԾ-ն շրջափակել է Ծառուկյանի առանձնատունը

ԱԱԾ-ն շրջափակել է Ծառուկյանի առանձնատունը

3334

ArmDaily.am-ի տեղեկություններով հենց այս պահին ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատունը և այնտեղ ինչ-որ  գործողություններ են իրականացնում:

Գագիկ Ծառուկյանի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը. «ԱԱԾ-ն մի քանի տասնյակ ներկայացուցիչներով հիմա խուզարկություն է իրականացնում պարոն Ծառուկյանի տանը, ինչ-որ ծիծաղելի քրեական գործի շրջանակներում՝ 2017 թվականին ԲՀԿ-ից մեծամասնական ընտրակարգով Վազգեն Պողոսյան թեկնածու է առաջադրված եղել  ու նրա հետ կապվա ինչ-որ պատմություն է»: