Գլխավոր Նորություններ Առողջապահության նախարարը կորոնավիրուսով վարակվածների հասցեներ է հրապարակել

Առողջապահության նախարարը կորոնավիրուսով վարակվածների հասցեներ է հրապարակել

37

ՀՀ աոողջաահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար:

Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար:

Եվ այսպես.

ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹՂՄ.»,- գրել է  նա:

Այնուհետեւ նա հրապարակել է հետեւյալ հասցեները` Սյունիք Գորիս Վանքի տափ փ., Լոռի Ստեփանավան Երիտասարդական փ, Գեղարքունիք Սեւան Նաիրյան փ., Կոտայք Ջրվեժ 12 փ., Արագածոտն, Աշտարակ Բեկնազարյան փ.: