Գլխավոր Նորություններ Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք, 5-ը՝ մահացել

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք, 5-ը՝ մահացել

296

Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 16 667 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 663-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 6214 (+133) մարդ, այս պահին բուժվում է 10093-ը։



Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 360 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 269 (+5), այլ պատճառներով՝ 91:

Այսպիսով մեկ օրում մահացել է 5 մարդ:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: