Գլխավոր Նորություններ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անբարոյականի տղա լինեմ, եթե հետ կանգնեմ․ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անբարոյականի տղա լինեմ, եթե հետ կանգնեմ․ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

1012

Գագիկ Ծառոկյանը կոչով դիմեց իր աջակիցներին։ «Այս պահը սարքած է, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ է։ Բայց ես ասում եմ՝ անբարոյականի տղա լինեմ, եթե հետ կանգնեմ», – հայտարարեց նա։

Ծառուկյանը խոսեց, թե այս ամենը վաղուց է գալիս, ինչ էլ առաջարկել են, հրաժարվել է։ «Ասել եմ, որ մարդիկ իրենց տեղում չեն, անփորձ են։ Այժմ բազմաթիվ խնդիրներ կան, համավարակը տարածվում է։ Պետք է լիարժեք աշխատանք կատարել, մարզերում հիվանդանոցներ չկան, որ մարդկանց ստուգեին», – նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում