Գլխավոր Նորություններ ԱԱԾ-ն մտել է «Շանգրի Լա»

ԱԱԾ-ն մտել է «Շանգրի Լա»

1001

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին խուզարկություն է տեղի ունենում «Շանգրի Լա» խաղատանը: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև տնօրեն Սարգիս Անտոնյանը։ Նա չկարողացավ այլ մանրամասներ հայտնել՝ միայն նշեց, թե քննիչներն այնտեղ գործողություններ են իրականացնում։

Հիշեցնենք, որ այսօր հայտարարություն էր տարածվել, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: