Ոստիկանները ԲՀԿ-ականների նկատմամբ ուժ կիրառելով հեռացրին Խանջյան փողոցից. նստացույցը դադարեցվեց։
Պատգամավորների թվում էին, Իվետա Տոնոյանը, Նաիրա Զոհրաբյանը, Կարինե Պողոսյանը, Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը։
ԲՀԿ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանին փորձեցին հեեռացնել փողոցից, իսկ Կարինե Պողոսյանը եւ Արման Աբովյանն ուժի կիրառման արդյունքում վնասվածք ստացան: Իվետա Տոնոյանի ինքնազգացողությունը վատացավ: