Գլխավոր Նորություններ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում է կայացվել. hraparak.am

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում է կայացվել. hraparak.am

5370

Hraparak.am–ը գրում է. «Հենց նոր տեղեկացանք, որ քաղաքական որոշում է կայացվել, կալանավորել Գագիկ Ծառուկյանին: Շուտով ԱԱԾ քննիչը կդիմի դատարան՝ կալանքի սանկցիա ստանալու պահանջով, և գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով:

Մեր տեղեկություններով՝ կալանքի համար հիմք է հանդիսանալու ոչ թե խաղատան հետ կապված մեղադրանքը ,այլ ընտրությունների հետ կապված դրվագը։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ընտրակեղծիքների թեման ավելի ընդունելի կլինի հասարակության կողմից:

Տեսնենք՝ որքանով դատարանը կենթարկվի իշխանության թելադրանքին»: