Գլխավոր Տեսանյութեր Բացառիկ կադրեր. Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Ծառուկյանի «թիկնազորին»

Բացառիկ կադրեր. Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Ծառուկյանի «թիկնազորին»

2124

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվում էր ԱԱԾ-ում։ Հարցաքննության ողջ ընթացքում ԱԱԾ շենքի մոտ էին հավաքվել նրա համակիրները, ԲՀԿ-ական պատգամավորները, ավագանու անդամներ։ Իրավիճակը պարբերաբար լարվում էր, հատկապես ոստիկանության՝ հավաքը դադարեցնելու կոչերից հետո։ Անհնազանդ քաղաքացիների նկատմամբ ոստիկանները ուժ էին կիրառում և բերման ենթարկում։

Նշենք, որ իրավիճակը լարված էր նաև այն ժամանակ, երբ ԲՀԿ-ական պատգամավորները նստացույց էին կազմակերպել Խանջյան փողոցում։ Վեճ է ծավալվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի և ոստիկանության աշխատակիցների միջև, որից հետո պատգամավորին փորձել են բերման ենթարկել։ Ուժով փողոցից փորձել են հեռացնել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, շփոթմամբ փորձել են բերման ենթարկել Սերգեյ Բագրատյանին։ Ձեզ ենք ներկայացնում բացառիկ կադրեր՝ երեկ տեղի ունեցած միջադեպերից։