Գլխավոր Նորություններ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից բացասական եզրակացություն ստացած ԲՀԿ-ի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից բացասական եզրակացություն ստացած ԲՀԿ-ի նախագիծը

122

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր:

Նախագծին կողմ է քվեարկել 67, դեմ 10 և ձեռնպահ 21 պատգամավոր: 

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը: 

Կառավարությունում բացասական եզրակացություն ստանալուց հետո ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ այն ընդգրկվել էր լիագումար նիստերի օրակարգ և քննարկել մայիսի 8-ի նիստում: