Գլխավոր Նորություններ Քանի՞ միլիարդի վնաս է հասցրել Գագիկ Ծառուկյանը պետությանը

Քանի՞ միլիարդի վնաս է հասցրել Գագիկ Ծառուկյանը պետությանը

132

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին մի քանի տասնյակ խուզարկություններ է իրականացնում, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը, գրում է armtimes.com-ը:

Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկը կապված է ապօրինի ձեռնարկատիրության, հարկերց խուսափելու հետ: Մեկ այլ քրեական գործն էլ առնչվում է Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելու հետ, որի արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ ՀՀ դրամի վնաս։

Նույն այդ տեղեկություններով, ԱԱԾ-ն շուտով վերը նշվածի վերաբերյալ հաղորդագրություններ ու տեսանյութեր է տարածելու: