Գլխավոր Նորություններ «Իշխանություններին զարմացնելու ենք». Ինչ են պատրաստվում անել ԲՀԿ-ականները

«Իշխանություններին զարմացնելու ենք». Ինչ են պատրաստվում անել ԲՀԿ-ականները

3409

168.am-ը գրում է․

Իշխանությունն ակնհայտորեն գնում է շանտաժի, քաղաքական ճնշումների ճանապարհով, որի նպատակն է՝ լռեցնելով Գագիկ Ծառուկյանին և նրա թիմին՝ լռեցնել նաև այն խնդիրների բարձրաձայնումը, որոնց հայելանման արտացոլանքը հունիսի 5-ին ցույց տրվեց այս իշխանությանը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Իշխանությանը ցույց տվեցինք իրենց իրական դեմքը՝ առանց վիրավորանքի ու ամպագոռգոռ հայտարարությունների։ Ցույց տվեցինք կառավարման համակարգի այն կոլապսը, որը մենք ունենք, որոնց կավելանան նաև դատարկ խանութները, եթե այսպես շարունակվեց, ուստի, կրկնում եմ՝ կատարվողը իրավական գործընթաց չէ, ու դրա ապացույցն այն է, որ մեղադրանքներն անընդհատ փոխվում են, խառը վիճակ է»,- ասաց Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.