Գլխավոր Նորություններ Ինչ գրառում է արել Նիկոլ Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

Ինչ գրառում է արել Նիկոլ Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

603

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքան իր էջում տարածել է Ազգային անվտանգության ծառայության վերջին տեսանյութը, որում նշվում է, թե բացահայտվել են Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից ընտրակաշառք տալու հարյուրավոր դեպքեր։ Այս մասին նա գրում է.

《Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն եւ հանգեն օրենքով նախատեսված արդյունքի:

Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ》: