Գլխավոր Նորություններ «Լավ եմ արել, գրել եմ, հպարտանում եմ դրանով». Ուրիխանյանը՝ «հավատարմության» երդումի մասին

«Լավ եմ արել, գրել եմ, հպարտանում եմ դրանով». Ուրիխանյանը՝ «հավատարմության» երդումի մասին

713

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ելույթի ժամանակ անդրադարձավ Գ․ Ծառուկյանին տված իր «հավատարմության» երդումին։

«Վերցրել են գրությունս, խոշորացրել են, տարածում են, մյուսների գրություններից հատվածներ են առանձնացնում՝ մի փոքր էմոցիոնալ գրություններ: Ասում են՝ Տիգրան Ուրիխանյանն էլ է գրել: Լավ եմ արել, գրել եմ, հպարտանում եմ դրանով, պարկեշտ եմ պահել ինձ ըստ գրածիս: Կարևորը՝ արել եմ այն, ինչ ծնվել է գլխումս, բոլոր որոշումները կայացրել եմ իմ սեփական քաղաքական մտքի գեներացմամբ»:

Նա հայտնեց, որ անհամաձայնություններով հանդերձ՝ պաշտպանելու է Գագիկ Ծառուկյանին. «Որովհետև էն ժամանակ ես իր հետ եմ պայքարել, նա է առաջնորդել: Նրա հետ կիսել եմ հույս, պայքար: Բա պտի պաշտպանեմ, բա ի՞նչ պտի անեմ: Բա գրել եմ, բա ի՞նչ պտի անեմ, լավ եմ արել: Կարևորը արդար եմ, ճիշտ եմ ու պաշտպանում եմ ժողովրդի շահը»,- հայտարարեց Ուրիխանյանը։